Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Փետրվար 01,2019 10:30
Shekoyan

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ հիսունհինգերորդ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Օրթախականները, եթե նույնիսկ արվեստի թեմաներով են վիճում ու բանավիճում, հիմքում էլի քաղաքականությունն է, ավելի ստույգ՝ արեւմտամետությունն ու ռուսամետությունը, եւ այդ է պատճառը, որ օրթախականների միջեւ ընթացող քաղաքական վեճերն ամեն իրիկուն  գրեթե նույն ուժգնությամբ կրկնվում են, բայց էդ վեճերը երբեւէ պատճառ ու  առիթ չեն հանդիսանում, որպեսզի բանավիճող կողմերը վերջնականապես կապերը խզեն, եւ ինչքան էլ բանավեճի մեջ իրար նեղացնեն ու իրարից նեղանան, հաջորդ իրիկուն նույն  ժամին նույն տեղում են, եւ նույն ժամին ու նույն տեղում նույն վեճը շարունակում են, ավելի ճիշտ՝ ոչ թե նույն վեճն են շարունակում, այլ նույն վեճը նորից՝ զրոյից են սկսում, որովհետեւ եթե վեճը կիսատ թողած տեղից շարունակեն եւ զրոյից չսկսեն, մի օր էլ վեճն ու բանավեճը կսպառվի ու կավարտվի, եւ չնայած բանավիճող երկու կողմերից  մեկն անպայման Սադոյան Արշակն է, ով երդվյալ արեւմտամետ է, բանավիճող մյուս կողմը ներկայացնողը բնականաբար ռուսամետ է, ընդ որում՝ նույնպես երդվյալ, եւ չնայած էս երկու կողմերն իրար ավելի են ատում, քան Ռուսաստանն ու Ամերիկան՝ իրար, այդուհանդերձ էս երկու կողմերն առանց իրար կյանք չունեն՝ ինչպես որ Ռուսաստանն ու Միացյալ  Նահանգներն առանց իրար կյանք չունեն, որովհետեւ եթե երդվյալ ռուսամետն Արշակի պես երդվյալ  ընդդիմախոս չունենա, դատարկ տեղը չի կարող իր ռուսամետությունն արտահայտել, եւ եթե Արշակն էլ մշտական ու երդվյալ ռուսամետ բանավիճող չունենար, դժվար թե ամեն իրիկուն  հայտնվեր «Մարինոյում», որովհետեւ աշխարհին է հայտնի, որ Սադոյան Արշակն առանց վեճի ու առանց բանավեճի կյանք չունի, եւ քանի որ երբեմնի պատգամավոր, երբեմնի ընդդիմադիր եւ ժողովրդի երբեմնի սիրելի Սադոյան Արշակն առանց վեճերի ու առանց ղալմաղալների կյանք չունի, ռուսամետներին չսիրելով հանդերձ, ամենից ավելի հենց ինքն է երդվյալ որեւէ ռուսամետի կարիքն զգում, որովհետեւ եթե էդպիսիք չլինեն, ժողովրդի երբեմնի սիրելի եւ երդվյալ արեւմտամետ Սադոյան Արշակը չի կարող  իր արեւմտամետությունն արտահայտել, եւ չնայած ամենից ավելի Օրթախին չի սիրում, որովհետեւ Օրթախը, ի տարբերություն մյուսներիս, Արշակի հետ վիճելու հավես ու զահլա ունի, ընդ որում՝ մշտապես, եւ չնայած ասացի թե՝ Արշակն Օրթախին չի սիրում, հիմա էդ ասածիս վրա մտածելով՝ հասկանում եմ, որ սխալ բան եմ ասել, որովհետեւ Արշակի դեպքում սիրելն ու չսիրելը էականորեն որեւէ նշանակություն չունեն, եւ չնայած ի տարբերություն Օրթախի, ես էն կարծիքին չեմ թե՝ Արշակն էս կյանքում ամենից շատ իրենց Լաքի շանն է սիրում, եւ չնայած հակառակն էլ չեմ կարող պնդել ու ապացուցել, այդուհանդերձ, չեմ կարող նաեւ պնդել թե՝  Արշակը որեւէ մեկին ատում է, եւ ատելության առումով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն Արշակի կյանքում երեւի բացառություն է:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728