Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ-ի համար անհասկանալի է Փաշինյանի տրամաբանությունը

Հունվար 31,2019 23:13

Ադրբեջանի արտգործնախարարության համար դժվար է հասկանալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը՝ կապված վերջինիս այն հայտարարության հետ, որ պաշտոնական Երևանը պատրաստ չէ բանակցությունների «տարածքներ խաղաղության դիմաց» ձևաչափով:

«Պարոն Փաշինյանի տրամաբանությունը դժվար է հասկանալ: Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո անցկացվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հիմքում ընկած է հենց հայկական զորքերը Ադրբեջանի տարածքից դուրս բերելը: Այդ պահանջն արտացոլված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերում, ինչպես նաև հակամարտության կարգավորման շրջանակում միջազգային կազմակերպությունների ընդունած գործնականում բոլոր փաստաթղթերում: Այդ դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք պարոն Փաշինյանի այդ դիրքորոշումը չի նշանակում բանակցություններից հրաժարում»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031