ՀՀ-ն գերմանական բանկերից մեկի հետ քննարկում է ծրագիր, որի շրջանակում ՀՀ-ի տեսլականն է՝ դառնալ էներգակիրների տարանցման երկիր: Այս մասին այսօր Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարեց պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ապա` նա նշեց, որ ՀՀ-ն քննարկում է նաեւ նոր ատոմակայան հիմնելու հարցը: Ըստ Փաշինյանի՝ հարցը քննարկվում է շահագրգիռ անձանց հետ:
Փաշինյանը ներկաներին տեղեկացրեց, որ նոր ատոմակայան ունենալու ծրագրին զուգահեռ՝ երկարեցվում է Մեծամորի ատոմակայանը շահագործելու ժամկետը. «Մենք ունենք այդ ներուժը: Խոսքը Մեծամորի ատոմակայանի անվտանգ շահագործման մասին է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ