«Հայաստանն այսօր կարեւոր առաքելություն ունի: Մենք մեծ մարտահրավերի առաջ ենք կանգնած: ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները պետք է վերափոխվեն տնտեսական փոփոխությունների: Այսինքն, պետք է տեղի ունենան նաեւ տնտեսական բարեփոխումներ, որպեսզի մեր երկրում տեղի ունենա նաեւ տնտեսական հեղափոխություն»,-Քյոլնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Գերմանիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ նշյալը ոչ թե մեկ կուսակցության առաքելություն է, այլ համազգային անելիք: Անդրադառնալով դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Առաջին անգամ դեկտեմբերին ՀՀ-ն ունեցավ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքները չեն վիճարկվում Սահմանադրական դատարանում, որոնց արդյունքները չեն վիճարկվում մեր հանրության եւ միջազգային հանրության կողմից»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ