Լրահոս
Օրվա լրահոսը

Ջիբրալթարում հայ շախմատիստներից լավագույնը Հրանտ Մելքումյանն է

Հունվար 31,2019 22:50

Ավարտվեց շախմատի «Gibraltar Chess Festival» փառատոնը: Վերջին տուրից առաջ Լեւոն Արոնյանը եւ Հրանտ Մելքումյանը ունեին 6,5-ական միավոր եւ եզրափակիչ տուրում հաղթանակի հասնելու դեպքում կարող էին զգալիորեն բարելավել դիրքերը մրցաշարային աղյուսակում: Սակայն Արոնյանը պարտություն կրեց, իսկ Մելքումյանը բաժանեց միավորը: Արդյունքում՝ Հրանտ Մելքումյանը իր անվան դիմաց գրանցեց 7 միավոր եւ պայքարն ավարտեց 20-րդ հորիզոնականում, իսկ Արոնյանը 6,5 միավորով 24-րդն է: Անհամեմատ համեստ է Էլինա Դանիելյանի արդյունքը. 4,5 միավոր՝ 176-րդ տեղ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031