Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանի բարձրացրած հարցով ծանր հիվանդություն ունեցող կալանավորված անձի խափանման միջոցը փոխվել է և նա ազատ է արձակվել

Հունվար 31,2019 21:35

Մարդու իրավունքների պաշտպանը երեկ հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, որն անհամատեղելի է նրան անազատության մեջ պահելու հետ և վտանգում է խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու և կյանքի նրա իրավունքները:

Պաշտպանի որոշմամբ բողոքի հիման վրա նախաձեռնված քննարկման ընթացքում իրականացվել են այցեր քրեակատարողական հիմնարկ, ուսումնասիրվել են բողոք ներկայացրած կալանավորի վերաբերյալ բժշկական փաստաթղթերը: Բողոքի և բժշկական փաստաթղթերի ուսումնասիրությամբ, ՔԿՀ-ի բժշկական անձնակազմի պարզաբանումներով, ինչպես նաև Պաշտպանին ուղղված Քրեակատարողական ծառայության գրությամբ պարզվել է, որ անձն ունի ծանր հիվանդություն՝ թոքի պերիֆերիկ քաղցկեղ՝ 4-րդ աստիճանի, ուռուցքային ինտոքսիկացիայով:

Բողոքի քննարկման ընթացքում պարզվել է նաև, որ գործը գտնվում է բողոքարկման փուլում և երկու աշխատանքային օր է, ինչ Վճռաբեկ դատարանում է: Քրեակատարողական ծառայությունից Պաշտպանին ուղղված գրությամբ պարզաբանվել էր, որ կալանավորված անձի առողջական ծանր վիճակի մասին տեղեկություն ՀՀ վճռաբեկ դատարան էր ներկայացրել նաև քրեակատարողական հիմնարկը:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031