Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Գեւորգյան. «Ես չեմ կարող թույլ տալ, որ մեր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների հաջողության հաշվին տուժի ազգային հավաքականը»

Հունվար 31,2019 21:12

Օրերս բռնցքամարտի ազգային հավաքականի մարզչական կազմում փոփոխություններ կատարվեցին: Մարզչական խորհրդի որոշմամբ գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը այսուհետեւ կզբաղվի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին մարզելով, իսկ ազգային հավաքականը կգլխավորի աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովի անձնական մարզիչ, գյումրեցի Ռուդիկ Մկրտչյանը: Երկրորդ մարզիչը Վահան Ադիլխանյանն է:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը այսօր մեր հետ զրույցում պարզաբանեց. «Այդպիսի որոշում կայացնելու պահը հասունացել էր: Մեր սիրողական բռնցքամարտի հավաքականի օլիմպիական բռնցքամարտիկները փետրվարի 2-ին հավաք ունեն, իսկ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկները ամսի 7-ին պետք է մենամարտեն: Նրանք գլխավոր մարզչի հետ պետք է մեկ շաբաթ շուտ մեկնեին (նրանք արդեն մեկնել են: Ա.Հ.) մրցավայր, որպեսզի նախապատրաստվեին այդ մարտերին: Ստացվում էր, որ Դավիթ Թորոսյանը պետք է բացակայեր: Մարտ ամսին մենամարտ ունեն Արամ Ավագյանը, Նարեկ Աբգարյանը:

Այնուհետեւ, մեր պրոֆեսիոնալները ավելի լուրջ մենամարտերի նախապատրաստվելու փուլ պետք է անցնեն ԱՄՆ-ում: Քանի որ մեր պրոֆեսիոնալները հաջողություններ ունեն եւ հասունացել է պահը, որ արդեն պետք է լուրջ քայլերի գնան, նրանք առավել ուշադրություն են պահանջում: Բայց ես չեմ կարող թույլ տալ, որ նրանց հաջողության հաշվին տուժի հավաքականը: Որքան էլ Դավիթ Թորոսյանը պետք է ազգային հավաքականում, բայց մենք ունենք երիտասարդ մարզիչներ, որոնք կարող են իրենց դրսեւորել լավագույն կողմերով»:

Հարցին, թե հավաքականի նոր մարզիչների ընտրությունը ինչո՞ւ կանգ առավ հենց Ռուդիկ Մկրտչյանի եւ Վահե Ադիլխանյանի վրա, Արթուր Գեւորգյանը պատասխանեց. «Նրանք բացառիկ աշխատասեր մարզիչներ են, եւ հավաքականի կազմի մոտ 50 տոկոսի գյումրեցի լինելը հենց Ռուդիկի եւ Կարենի շնորհիվ է: Շատ կարեւոր է, որ նրանք սովորող մարզիչներ են՝ առանց ամբիցիաների: Նրանք չեն թաքցնում, որ Դավիթ Թորոսյանից շատ բան ունեին սովորելու եւ սովորեցին: Պրպտող մարզիչներ են: Համացանցով հետեւում եւ ուսումնասիրում են ժամանակակից բռնցքամարտի զարգացումներն ու փորձը, թե լեգենդար բռնցքամարտիկները ինչ մարզումներ են անցկացնում: Եվ տեսնում եմ, որ այդ ամենն օգտագործում էին Գյումրիում՝ իրենց դահլիճներում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031