ՀՀ նախագահի աշխատակազմը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց, որ մի շարք անձանց ներման խնդրագրերը ստորագրվել են նախագահի կողմից: 1996թ. Իոսիֆ Աղաջանովի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի կինը՝ փաստաբան Զարուհի Մեջլումյանն արձագանքելով Aravot.am-ի հարցին՝ «Մհեր Ենոքյանին այդ թվում ներում շնորհվե՞լ է», ասաց, որ որեւէ տեղեկություն չունի:
«Դա անհատական իրավական ակտ է, եւ Մհեր Ենոքյանն ինձ չի լիազորել հրապարակայնացնել իրեն առնչվող իրավական ակտը կամ դրա տեղեկատվությունը»,-եզրափակեց Զարուհի Մեջլումյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ.Գ. Аysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացասական եզրակացություն է տվել սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրանքին։ «Եզրակացությունը բացասական է», – ասաց Aysor.am-ի զրուցակիցը։