Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն ափսոսանք է հայտնում Շիրակ Հանրային հեռուստառադիոընկերության լուծարման փաստի առիթով:
«Փաստորեն, ոլորտում իրավիճակը շտկելու եւ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ որպեսզի այն հեռուստաընկերությունները, որոնք չեն ներգրավվել հեռարձակման թվայնացման գործընթացում ներառվեն, թվայնացվեն, որոշում է կայացվում առհասարակ լուծարել: Ասեմ, որ այս մոտեցումը առհասարակ հակասում է հեռարձակման թվայնացման գաղափարին: Նոր տեխնոլոգիաների օգտագործումը որեւէ հեռուստաընկերության վիճակը չպետք է վատթարացներ, այսպիսին են միջազգային մոտեցումները: Մինչդեռ՝ մեր մարզերում գործող մոտ տասը հեռուստաընկերություններ դուրս մնացին թվայնացման գործընթացից՝ ոլորտում անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետեւանքով:
Նախորդ իշխանությունները, փաստորեն միանգամայն խոցելի քաղաքականություն էին վարում այս ոլորտում եւ մենք հուսով էինք, որ նոր իշխանություններն այլ մոտեցումներ կորդեգրեն: Փաստորեն ստացվեց, որ ոչ օրենսդրական փոփոխություն է ուզում կառավարությունը անել, ոչ էլ ֆինանսական ներդրումներ իրականացնել, որպեսզի այդ հեռուստաընկերությունը կարողանար շարունակել գործել: Մեծ հաշվով հասկանալի է, որ ոչ այնքան մեծ քաղաքում մի քանի հեռուստաընկերություն ունենալը միգուցե շատ նպատակահարմար չէ՝ նույն գովազդային շուկայի առումով, սակայն այդ հեռուստաընկերությունների ճակատագիրը պետք է որոշվեր մրցակցության հետեւանքով եւ ոչ թե պետության միջամտությամբ»,-«Ա1+»-ի հետ զրույցում ընդգծեց Աշոտ Մելիքյանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: