Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ում շատ բարեհամբույր էին, իմ՝ որպես վկա ներգրավվելու փաստն էլ լայն շղթայի օղակ է». Կոնստանտին Տեր-Նակալյանը՝ ԱԱԾ-ից դուրս գալուց հետո

Հունվար 31,2019 19:01

«Կյանքի խոսքի, «Դուխով Հայաստան» էջի քրեական գործով ես ներգրավված եմ որպես վկա: Իսկ թե ինչ էին ինձնից ուզում ԱԱԾ-ում, նախաքննական գաղտնիք է, իրավունք չունեմ հրապարակելու այդ մասին տեղեկություններ»,-ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց BlogNews.am-ի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Նա պատմեց, որ ԱԱԾ-ում իր հետ բարեհամբույր են վարվել. «ԱԱԾ-ի գործողությունների նկատմամբ ես հարցեր չունեմ, քանի որ կա օրենք, ընթացակարգ, ու կազմակերպությունը գործել է դրա շրջանակներում»:

Մեր այն հարցին՝ yerevantoday-ում տեղի ունեցած գործողությունները, Aysor.am, News.am-ի նկատմամբ կատարված քայլերը, իրեն ԱԱԾ հարցաքննության հրավիրելն արդյոք չի՞ վկայում մամուլի ազատության նկատմամբ ճնշումների մասին, Կոնստանտին Տեր-Նակալյանը պատասխանեց. «Մենք հիմա ականատես ենք լինում մի բանի, ինչ չէինք տեսել մոտ տասը տարի: Այս տասը տարիների ընթացքում ամեն ինչ արվել է, որ մամուլի հետ կապված ցանկացած օրենք կոպիտ ասած բացառի քրեական պատասխանատվությունը: Անընդհատ տանում էին դեպի վարչական տիրույթ:

Հիմա ինչ-որ իրականություն է փոխվել, ու ենթադրենք ինչ-որ կրոնական կազմակերպության քմահաճույքով խոսքի ազատությունը կարող է սահմանափակվել: Ստացվում է, համենայն դեպս, այդ կազմակերպության մակարդակով, կարող է լինել այնպիսի թյուրըմբռնում, որ իրենց իրավունքներն ավելի կարևոր են, քան խոսքի ազատությունը: Այդ դեպքում գուցե իրենք ուրիշ բանե՞ր էլ են սխալ հասկանում մեր երկրում ու մեր իրականության պայմաններում: Կարող է վաղը մյուս օրը պարզվի, որ ենթադրենք իսլամում ոնց որ կան ռադիկալ իսլամիստներ, այստեղ էլ ունենաք ռադիկալ կրոնական կազմակերպություններ, չեմ ուզում միայն Կյանքի խոսքի վրա ֆիքսվել»:

Ըստ մեր զրուցակցի՝ գուցե ԱԱԾ-ի ու իրավապահ մարմինների համար ավելի հետաքրքիր լինի ուսումնասիրել ոչ թե ֆեյսբուքյան էջերի գրառումներ, այլ այդ կազմակերպությունների գործունեությունը, քանի որ չգիտենք՝ իրենց մոտ ինչը ոնց է, ու ինչ քայլեր են արվում:

Դառնալով Լենա Նազարյանի այն հայտարարությանը, թե Դուխով Հայաստան էջը փակվել է, Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց. «Դա ցույց է տալիս ներկա իշխանությունների ինտելեկտուալ սնանկությանը մակարդակը, քանի որ պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլիներ, եթե ՀՀԿ-ական որևէ ներկայացուցիչ մեկ տարի առաջ որպես շաբաթվա ձեռքբերում պետական մակարդակի նշեր այս կամ այն ֆեյսբուքյան էջի կամ պրոֆիլի արգելափակումը: Միևնույն իրավիճակի անհամաչափ մոտեցում ու գնահատում է այս իշխանությունների կողմից: Իմ՝ որպես վկա ներգրավվելու փաստն էլ դրա շարունակությունն է, իհարկե, դա լայն շղթայի օղակ է»:

Կոնստանտին Տեր-Նակալյանն ասաց, որ մեկ այլ հարցաքննության կանչելու համար իրեն ոչինչ դեռ չեն ասել ԱԱԾ-ում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031