Լրահոս
Օրվա լրահոսը

Հաագայի եկեղեցում ապաստան գտած հայ ընտանիքին թույլատրվել է մնալ Նիդերլանդներում

Հունվար 31,2019 18:55

Նիդերլանդների եկեղեցիներից մեկում 96 օր տևած շուրջօրյա եկեղեցական պատարագը՝ ի պաշտպանություն արտաքսման ենթակա հայկական ընտանիքի, չորեքշաբթի դադարեցվել է, այն բանից հետո, երբ կառավարությունը որոշել է բացառություն անել եկեղեցում ապաստան գտած ընտանիքների համար, հաղորդում է Reuters-ը:

Օգտվելով օրենքից, որն արգելում է ոստիկանությանը մուտք գործել եկեղեցի պատարագի ժամանակ, Թամրազյան ընտանիքի հարյուրավոր համախոհներ հոկտեմբերի 26-ից սկսած անդադար ծիսակարգ էին անցկացնում Հաագայի բողոքական եկեղեցում՝ նրանց արտաքսումը կանխելու համար:

Երեքշաբթի կառավարությունը որոշել է թույլատրել Թամրազյաններին և նրանց հետ եկեղեցում ապաստան գտած մյուս ընտանիքներին, որոնց մերժվել էր երկարաժամկետ կեցության իրավունք տալ Նիդելանդներում, մնալ երկրում:

«Մենք չափազանց ուրախ ենք, որ հարյուրավոր փախստական ընտանիքներ ապահով ապագա կունենան Նիդերլանդներում»,- ասել է եկեղեցու խոսնակ Թեո Հեթեման՝ հավելելով, որ եկեղեցին անհանգստացած է ապագայում պետության միգրացիոն քաղաքականության հետևանքներով:

Գործակալությունը գրում է, որ թեև այս որոշումը լավ նորություն էր Թամրազյանների ընտանիքի համար, այն չափազանց ուշացած էր մեկ այլ ընտանիքի՝ Գրիգորյանների համար: Այս ընտանիքը, որն ուներ 3-8 տարեկան երեխաներ, Հայաստան է արտաքսվել այս շաբաթ ավելի վաղ:

Սասուն և Անուշ Թամրազյանները երեք երեխաների հետ Հայաստանից մեկնել էին 2009թ.՝ ընտանիքի հոր քաղաքական ակտիվության համար ստացված սպառնալիքների պատճառով։ Մի քանի տարի դատական գործընթացներից հետո ընտանիքի համար դատավորը ապաստանի տրամադրման որոշում էր կայացրել, որն այնուհետ բողոքարկվել է կառավարության կողմից ու բեկանվել։

Թամրազյաններն ապրում էին Կաթվեյկում գտնվող փախստականների ճամբարում 2 տարի, երբ իմացել են արտաքսման որոշման մասին, որից հետո էլ դիմել են եկեղեցու օգնությանն ու հոկտեմբերի 25-ին ստացել եկեղեցու դրական պատասխանը։ Այդ օրից Թամրազյանների ընտանիքը գտնվում էր եկեղեցում։

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031