Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն էր Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ:
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում դատախազության ներկայացուցիչը՝ Վահագն Մուրադյանը տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է եւ հաջորդ նիստը նշանակվել է վաղը ժամը 15-ին: Պաշտպանական կողմը դեռ չի ավարտել բողոքը ներկայացնելը: Նա ասաց, որ դատախազությունն առարկելու է՝ բողոքն ամբողջությամբ լսելուց հետո:
Հարցին՝ գլխավոր դատախազը վաղը լինելո՞ւ է նիստին՝ ասաց, որ տեղյակ չէ:
Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն էլ ասաց, որ բողոքը ներկայացրել են, մնում է մյուս պաշտպաններն էլ իրենց նկատառումները ներկայացնեն: Ալումյանը նաեւ ընդգծեց՝ «պարոն Քոչարյանն էլ ունի ասելիք»:
Նա վաղը ելույթ կունենա:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ