Այսօր՝ հունվարի 31-ին մեզ զանգահարեց Բերդի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հմայակ Ադամյանը, ով հայտնեց, որ Բերդի ԲԿ-ում գործադուլ չկա, ԲԿ-ն աշխատում է բնականոն ռեժիմով: Նա ասաց, որ հունվարի 25-ին ինքը նշանակվել է ԲԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իր հետ պաշտպանության նախարարությունը 6 ամսով աշխատանքային պայմանագիր է կնքել:
Նա ասաց, որ ԲԿ-ում աշխատում է 23-25 բժշիկ, 3 բժիշկ սեփական դիմումով ազատվել է աշխատանքից, կան արձակուրդ վերցրածներ: Նրան հարցրինք, ի՞նչ իմաստ ուներ ԲԿ-ն տնօրինելու, եթե մարտ ամսին ԲԿ-ն լուծարվելու է, միանալու Բերդի զինվորական հոսպիտալին: Նա ասաց, որ նման բան չկա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ