Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի ու Ռոման Բաբայանի կապը եւ Մարտի 1-ի ֆիլմը

Հունվար 31,2019 18:10

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես տեղեկացրել ենք, իր պաշտպաններից մեկի՝ Հայկ Ալումյանի միջոցով լրագրողներին ներկայացրեց մանրամասներ, թե ինչպես է ինքը նկարահանվել Ռոման Բաբայանի Մարտի 1-ի մասին ֆիլմում:

Նա ներկայացրեց, թե ոչ մի կապ չունի Ռոման Բաբայանի հետ, իրեն ասել են, որ այդ ֆիլմում Փաշինյանն ու Տեր-Պետրոսյանն էլ են լինելու, դրա համար համաձայնել է, իսկ Ռոման Բաբայանի հետ ծանոթացել է ինչ-որ միջոցառման ժամանակ;

Մինչդեռ Ռոման Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի կապն այդպես պատահական չի ձեւավորվել, ինչպես փորձել է ներկայացնել Քոչարյանը: Ռոման Բաբայանը տարիներ շարունակ «Право голоса» կամ «Ձայնի իրավունք» ծրագիրն է վարում «ТВ центр» հեռուստաալիքում: Այդ հեռուստաալիքի բաժնետերերի ցանկը երբ նայում ենք, հասկանում ենք, որ բաժնետեր են հանդիսանում Մոսկվայի գույքի վարչությունը եւ «Промторгцентр»-ը, որը «АФК Система»-ի մաս է: Իսկ Ռոբերտ Քոչարյանը «ԱՖԿ Սիստեմայի» տնօրենների խորհրդի կազմում է:

Այնպես որ Ռոբերտ Քոչարյանը, կարելի է ասել, Ռոման Բաբայանի գործատուն է հանդիսանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031