Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի հայկական դպրոցների պատերին թուրքական դրոշներ փակցնելու նպատակը վիրավորելն է եղել. հոգեբան

Հունվար 31,2019 17:57

«Այս դրոշները հերթական անգամ եկան ասելու, որ պատերազմը շարունակվում է, 1915 թվականի ցեղասպանությունը սկսվել, բայց չի ավարտվել: Մենք չպետք է անակնկալի գանք, պետք է կարողանանք ամեն արարք պատժելի դարձնել, որ իրենց համար դաս լինի»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման կարծիք հայտնեց չարենցագետ Դավիթ Գասպարյանը՝ անդրադառնալով Լոս Անջելեսի հայկական դպրոցների պատերին թուրքական դրոշներ փակցնելու դեպքին :

Հասարակական գործիչ Ազատ Արշակյանն էլ ասաց՝ անկախ նրանից ովքեր են հեղինակները, ինչ ուժեր են կանգնած այդ ակցիայի հետեւում, պետք է այն դիտվի որպես սթափվելու գործընթաց. «Որպես ՀՀ քաղաքացիներ՝ խնդիր դնենք՝ արդյոք ճիշտ է այն օրակարգը, որ ունենք ՀՀ-Թուրքիա հարաբերություններում՝ առանց պայմանների հաշտեցում: Կարծում եմ՝ առանց պայմաններ ասելով նշանակում է  նրանց պայմաններով հաշտեցում, որովհետեւ կա Կարսի պայմանագիրը, կա մոսկովյան կոնֆերանսի պակտը… դրանք բոլորը նրանց պայմաններն են, մեր պայմաններով պետք է սկսենք հարաբերություններ»:

Հոգեբան Սամվել Խուդոյանն էլ ասաց՝ թուրքական դրոշներ փակցնելու նպատակը վիրավորելն է եղել: Նրա մեկնաբանմամբ, թուրքական դրոշը երկրի խորհրդանիշն է, որով դրոշը դպրոցի պատերին փակցնողները հաստատում են՝ էս տարածքը իրենցն է. «Եթե շրջեք Արեւմտյան Հայաստանով, ամեն սարի վրա իրենց դրոշն է, դա հոգեբանորեն նշանակում է՝ այդ մարդիկ գիտեն, որ դա իրենցը չէ, բայց ինչքան գոռան՝ մերն է, մերն է, կարծում են՝ իրենցը կլինի»:

Սամվել Խուդոյանին ուրախացրել է, որ ԱՄՆ իշխանությունները կատարվածը դիտել են հանցագործություն ու համարում են վանդալիզմ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031