«Իշխանությունները չեն հասկանում, որ ՀՀ-ում կա ազատ մամուլ, որը չի պատկանում որեւէ մեկին: Մամուլի խնդիրն իր վարկանիշը բարձրացնելն է, ոչ թե այս կամ այն անձին ծառայելը: ՀՀ-ում հիմա լուրջ մրցակցություն կա մամուլի ներկայացուցիչների միջեւ»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հունվարի 29-ի այն հայտարարությանը, որ «իշխանության դեմ հայտարարված է մեդիա-պատերազմ. մարտահրավերն ընդունված է»:
«Մամուլը միշտ էլ հարձակվել է իշխանության վրա՝ թե Քոչարյանի եւ թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք: Դա մամուլի գործն է, մամուլը պարտավոր է իրեն այդպես դրսեւորել: Անհեթեթություն է ասել, թե մամուլը պատերազմ է հայտարարել քաղաքական գործիչներին: Նույն Ալեն Սիմոնյանը ժամանակին աշխատել է մամուլի հետ: Ամսագրի էջին մեկի նկարն են տպել ու դա համարում են մամո՞ւլ»,-եզրափակեց Աղասի Ենոքյանը:
https://www.facebook.com/aravot.am/videos/286084492074516/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ