Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի ոստիկանությունը ահազանգեր է ստացել Սամվել Կարապետյանին պատկանող օբյեկտներում պայթյունի վտանգի մասին

Հունվար 31,2019 17:28

Մոսկվայի ոստիկանությունը 10 րոպեի ընթացքում ահազանգեր է ստացել այն մասին, որ քաղաքի տարբեր կենտրոններում պայթյունի վտանգ կա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ոստիկանական ծառայությանը:

«Մոսկվայում զանգվածային հաղորդագրություններ են ստացվել առևտրի կենտրոններում և կրթական հաստատություններում պայթյունների վտանգի մասին: Այս պահին ստուգվում է ավելի քան 10 հաստատություն, հիմնականում առևտրի կենտրոններ»,- ասել է աղբյուրը:

Վերջինս հստակեցրել է, որ այդ հաստատությունների թվում են «Երևան պլազան», գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Եվրոպարկ» և «Ռիո» կենտրոնները, «Սինեմա սթար» կինոթատրոնների ցանցը, ինչպես նաև Ռուսաստանի տեխնոլոգիական համալսարանը:

Աղբյուրը, սակայն, չի հստակեցրել, արդյոք տարհանում իրականացվել է, թե ոչ: «Իրավապահ մարմինների աշխատակիցներն այժմ ստուգում են այդ հաստատությունները՝ կասկածելի առարկաների առկայության հիմքով»,- ասել են իրավապահ մարմիններում:

«Դեպքի վայր են ուղարկվել ԱԻՆ մասնագետներ, ոստիկանության ծառայողներ, ինչպես նաև քրեագետներ՝ այդ հաղորդագրությունները ստուգելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031