Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի դիտարկմամբ, անհասկանալին ժամուկեսանոց Փաշինյան-Ալիեւ երրորդ հանդիպումն էր, որի ընթացքում Ալիեւի հետ Արցախի մասին ոչինչ չի խոսվել:
«Մեր երկիրը ներկայացնողը հանդիպել է մի մարդու, որը լուրջ կրթություն ու փորձ ունի քաղաքական դաշտում ու նրա հետ խոսելը հաջողված չէր, նկարներից էր երեւում, քմծիծաղը դեմքին Ալիեւ եւ իրեն կորցրած Նիկոլ Փաշինյան, պարզ դրած է էդ նկարը: Ինչու է այդպես, ինչու ենք այդ օրին հասել»,- այսօր «Տեսակետ» ակումբում նման հարցեր առաջ քաշեց Գուրգեն Եղիազարյանը:
Նա անդրադարձավ խոսակցություններին, թե վերջին ժամանակների ընթացքում Նախիջեւանի ուղղությամբ ադրբեջանցիները բավականին առաջ են եկել. «Եթե գյուղապետերը «պանիկյոռներ» են, նրանց պետք է լուրջ պատասխանատվության ենթարկել, եթե՝ ոչ, ապա ոնց հասկանանք 11.000 հեկտարը, էն 800 հեկտարը էն հոգավորը տվեց` որպես անպետք հող, հիմա էլ 11.000-ն է անպետք հող»:
Արցախի հիմնահարցի լուծման համար տարածքներ խաղաղության դիմաց սկզբունքը, ըստ Եղիազարյանի, արդեն պարտվողական է. «Նայում ենք իրենց ձեռքին, այդ դուք մեզ մի ծեծեք, մենք ձեզ բուլկի կտանք, կուտեք: Ձյաձյա մենակ խնդրում եմ՝ չծեծես: Ասում է՝ ես երբեք նման բան չեմ ասի՝ խաղաղության դիմաց տարածքներ, դու, իհարկե, չես ասի, դա արդեն ասել, պրծել է մադրիդյան սկզբունքները, դու դրա շնորհիվ դարձար վարչապետ: Որովհետեւ 2017-ի սեպտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանն արդեն ճամպրուկները կապեց, որ փախչի, մնում էր սպասել՝ ում տա, քեզ տվեց, որ ապահով իր տանը նստի»:
Ներքաղաքական իրավիճակը Գուրգեն Եղիազարյանի գնահատմամբ, խայտառակ վիճակում է, հետո նա իրեն ուղղեց՝ սխալվել է, որ ավելի վաղ ասել է՝ Ռոբերտ Քոչարյանին մեկ ու կես ամսից ազատ կարձակեն. «Սխալվել եմ, ներողություն, արդեն հինգ օր է՝ սխալվել եմ, հուսով եմ՝ սխալս հեսա կուղղեն, բաց կթողնեն, որովհետեւ իմ կարծիքով, նա չի նստելու»:
Նա նաեւ հավելեց՝ վարչապետը գաղափար չունի, թե Հայաստանն ուր է գնում, ըստ նրա՝ այսօր ոչնչացված են պետական կառավարման ինստիտուտները: Նա նաեւ խորհուրդ տվեց վարչապետին. «Թող խորհրդական վերցնի էդքան անբան խորհրդականների մեջ ու խորհուրդ հարցնի՝ ինչպես անի, որ աշխատացնի այդ ինստիտուտները»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Ամեն տխմարություն (զիբիլ) չպետք է տպել, պ-ն Աբրահամյան