Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է նկարահանվել Ռոման Բաբայանի Մարտի 1-ի ֆիլմում եւ հերքում է, որ հոնորար է տվել

Հունվար 31,2019 17:02

Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր պաշտպաններից մեկի՝ Հայկ Ալումյանի միջոցով լրագրողներին ներկայացրեց Ռոման Բաբայանի աղմկահարույց Մարտի 1-ի ֆիլմում նկարահանվելու հետ կապված մանրամասները:

Ալումյանն ասաց. «Սրանից որոշ ժամանակ առաջ Քոչարյանին զանգահարել է մոսկվայաբնակ հայ, Ռոման Բաբայանի մասին չի խոսքը, ասել է, որ կա հայտնի կինոռեժիսոր, ցանկանում է իրենից հարցազրույց վերցնել Մարտի 1-ի հետ կապված, խնդրել է, որ հարցազրույց տա: Պարոն Քոչարյանը հարցրել է՝ բացի իրենից է՞լ ովքեր են խոսելու՝ իրեն ասել են, որ ենթադրվում է, որ խոսելու են նաեւ պարոն Փաշինյանը, պարոն Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ էլի մի շարք անձինք, ովքեր դերակատարում են ունեցել: Այդ պայմաններում պարոն Քոչարյանը համաձայնել է հարցազրույց տալ: Մի քանի օրվա՝ 2-3 օրվա մեջ օպերատորները եւ ռեժիսորն արդեն եղել են Հայաստանում, հարցազրույց են վերցրել, այդ ժամանակ էլ իմացել է, որ պարոն Փաշինյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը չեն ցանկացել հարցազրույց տալ, մերժել են: Թե դրանից հետո ֆիլմը ոնց է ստեղծվել, ոնց է մոնտաժվել ու ոնց է դրվել շրջանառության մեջ, պարոն Քոչարյանին հայտնի չի եղել»:

Հարցին՝ Քոչարյանի խոսքը մոնտաժվե՞լ է՝ Ալումյանը պատասխանեց, որ այդ հարցը չի ուղղել Քոչարյանին, հաջորդ անգամ կհարցնի ու կփոխանցի:

Հարցին՝ ֆինանսական մասով ի՞նչ է ասել, նշվում է, որ խոշոր հոնորար են տվել Ռոման Բաբայանին՝ Ալումյանը պատասխանեց. «Բացարձակապես ոչ մի հոնորար չի տրվել պարոն Քոչարյանի կամ նրա մերձավորների կողմից: Նախաձեռնությունը պարոն Քոչարյանի կողմից չի եղել, այլ՝ Ռոման Բաբայանի: Ընդ որում, նա մարդ է գցել արանքը, որ կարողանա պարոն Քոչարյանի հետ կապ հաստատի ու խնդրի, որ այդ ֆիլմին նա մասնակցի»: Քոչարյանը չի հերքել, որ ծանոթ է եղել Ռոման Բաբայանին ինչ-որ միջոցառումից:

Իսկ թե ո՞վ է եղել մոսկվայաբնակ հայը, որը միջնորդել է, որ Քոչարյանը հարցազրույց տա, Ալումյանը անունը չի հրապարակում. «Քոչարյանին հարցրեցի, ասեցի՝ արժե՞ ասել այդ մարդու անունը, ասաց՝ չէ: Այդ մարդու հետ չճշտած՝ ցանկալի չէ, մի հատ էլ պետք է այդ մարդուց հարցնենք, նոր ասենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031