Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ իրենք տարեվերջին նույնպես պարգեւավճարներ են տվել, ինչպես մյուս գերատեսչությունները: Ըստ նախարարի, բոլորը՝ հավաքարարից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյա, ստացել են 13-րդ աշխատավարձ:
«Իմ անձնական կարծիքով՝ պարգեւավճարը խրախուսելու համար է եւ պետք է տրվի այն անձանց, որոնք ավելի արտադրողական են եւ որոնք ավելի ակտիվ մասնակցություն ունեն աշխատանքային գործընթացներին: Բայց նախարարությունում կան ղեկավարներ, ովքեր իրենք են որոշում, թե ինչպես պարգեւատրեն իրենց աշխատակիցներին: Իրենք հակված են ավելի համամասնական մոտեցումներին: Եթե ընդհանուր պատկերը դիտարկենք նախարարությունում, ավելի շատ համամասնական է եղել, քան ըստ խրախուսանքի»,- ասաց նախարարը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ