Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը դատարանում հայտարարություն կանի

Հունվար 31,2019 16:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Վերաքննիչ քրեական դատարանում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքի քննությունն է ու Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է դատական նիստին:

Քիչ առաջ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռեւս իրենց բողոքն են շարունակում ներկայացնել:

Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը դատարանում ի՞նչ հայտարարություն է արել՝ պատասխանեց, որ որեւէ հայտարարություն դեռ չի արել, միայն նշել է, որ դատարանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չունի:

Ալումյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանի դատաքննությանը Քոչարյանը որոշեց չգալ, քանի որ գտնում էին, որ ձեւական էր դա: Հարցին՝ հիմա ձեւական չէ՞ր՝ Ալումյանը պատասխանեց. «Հիմա մենք հույս ունենք, որ գործը կքննվի օբյեկտիվ ու օբյեկտիվ որոշում կկայացվի: Համենայնդեպս, այդ հույսը կա»:

Եթե այսօր բողոքը ներկայացնեն ու ավարտեն, Ռոբերտ Քոչարյանը հայտարարությամբ հանդես կգա ու դատարանում ելույթ կունենա: Ելույթի տեքստն ինքն անձամբ է գրել:

Հարցին՝ այս ընթացքում ո՞վ է այցելել Ռոբերտ Քոչարյանին՝ Ալումյանը պատասխանեց՝ Մարդու իրավունքների պաշտպանը, մենք: Պատգամավորներից որեւէ մեկը չի այցելել:

Իսկ այն, թե ինչու է Քոչարյանը մերժել, որ Արտակ Զեյնալյանն իրեն այցելի, պարզվում է՝ հետաքրքիր պատմություն ունի: Ալումյանն ասաց, որ այսօր Քոչարյանին կհարցնի, եթե դեմ չի լինի՝ լրագրողներին կպատմի մանրամասները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031