Մարզպետերը պարգեւատրվել են, բայց իրենց մարզի զարգացման ցուցանիշներ չեն ներկայացվել: Մարզպետը պետք է նշանակվի ոչ թե Նիկոլ Վովաեւիչի ցանկությամբ, այլ պետք է ներկայացնի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված ծրագիր, եւ դրա հիման վրա ընտրվի»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով որոշ մարզպետերի եւ այլ պաշտոնյաների աղմկոտ պարգեւատրումներին, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
«Հեղափոխությունը պետք է միտված լիներ նրան, որ մարզպետն ընտրվի իր ներկայացրած ծրագրի համար, մինչդեռ Փաշինյանն իր կուսակցին է նշանակում մարզպետ, որը կոկորդիլոսաբուծությամբ է մարզ զարգացնում կամ որոշում տնտեսած գումարներով իրեն ու ենթականերին պարգեւատրել»,-ընդգծեց Զարուհի Փոստանջյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ