Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նոր նախագահ ընտրվեց

Հունվար 31,2019 16:24

Հունվարի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նիստը: Օրակարգային առաջին հարցը վերաբերում էր կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահի ընտրությանը, և միաձայն քվեարկությամբ այս պաշտոնում ընտրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ներկայացուցիչ Արկադի Սահակյանը:

Այնուհետև Կոալիցիայի քարտուղարության համակարգող, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց կոալիցիայի  2019-2023 թվականների Ռազմավարական պլանի նախագիծը, որը քննարկվելուց հետո հաստատվեց կառավարման խորհրդի անդամների կողմերից:

Օրակարգային մյուս հարցը վերաբերում էր Կոալիցիայի կազմում Հայաստանում անցումային արդարադատության հարցով հանձնաժողովի ստեղծմանը: Հանձնաժողովի նախագահ ընտրվեց Տնտեսական իրավունքի կենտրոնի նախագահ Մովսես Արիստակեսյանը: Նա երկշաբաթյա ժամկետում կառավարման խորհրդին կներկայացնի հանձնաժողովի աշխատակարգը և գործողությունների ճանապարհային քարտեզը:

Կոալիցիայի կազմում ստեղծվեց նաև հանձնախումբ, որը կզբաղվի Կոալիցիայի անդամության զարգացման հարցերով: Հանձնախմբի նախագահ ընտրվեց Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահ Գևորգ Գրիգորյանը: Նա նույնպես երկշաբաթյա ժամկետում պետք է ներկայացնի հանձնախմբի աշխատակարգը և գործողությունների ճանապարհային քարտեզը:

Նիստին Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը ներկայացրեց ՀՀ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման միջոցառումների ծրագրի նախագիծն ու դրա վերաբերյալ Կոալիցիայի առաջարկությունները, որոնք քննարկումից հետո հաստատվեցին և հանձնարարվեց Կոալիցիայի քարտուղարությանը՝ Իրավաբանների հայկական ասոցիացիային, դրանք ամփոփող փաստաթուղթը ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն:

Հայաստանի Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031