Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շինարարական ընկերությունը խախտել է «ԱԱՀ-ի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքների պահանջները

Հունվար 31,2019 16:07

Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության կողմից կազմված ստուգման ակտի համաձայն` «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը 2014 թվականի ապրիլ, մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսների ԱԱՀ-ի հաշվարկներում չի ներառել ՊԵԿ-ի հետ իրականացված գործարքների՝ կատարողական ակտերի համաձայն կատարված աշխատանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունները, ինչպես նաև 2014թ. շահութահարկի հաշվարկում պակաս է ցույց տվել համախառն եկամուտը: Արդյունքում ընկերությունը խախտել է «ԱԱՀ-ի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքների պահանջները: Այս և մի շարք այլ խախտումների համար հաշվարկվել է «Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա ավելի քան 1 մլրդ 432 մլն ՀՀ դրամ հարկային պարտավորություն:

Դեպքի առթիվ ՊԵԿ հետաքննության վարչությունում նախապատրաստվում են նյութեր: Ձեռնարկվում են միջոցներ` պետությանը պատճառված վնասը վերականգնելու և հնարավոր կոռուպցիոն պայմանավորվածությունները բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031