Լրահոս
Օրվա լրահոսը

«Արտակ Զեյնալյանն իր սեղանին պետք է ունենար նրանց ցուցակը, ովքեր իրենց համարում են քաղաքական հալածյալ». Փոստանջյան

Հունվար 31,2019 16:03

«Սա խոսում է այն մասին, որ ՀՀ-ն շարունակում է բռնապետություն մնալ: ՀՀ իշխանություններն ապօրինություն եւ հանցավոր անգործություն են դրսեւորել»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով լրագրող, ազատամարտիկ Մհեր Եղիազարյանի՝ ՔԿՀ-ում մահանալու դեպքին, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա բնորոշմամբ՝ նշյալ դեպքը խոսում է այն մասին, որ մարդու իրավունքները ՀՀ-ում շարունակվում են ոտնահարվել, ինչի մասին է փաստում նաեւ ՄԻԵԴ-ի՝ հօգուտ կաշառքին օժանդակելու համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանի կայացրած որոշումը:

Ապա Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին. «Եթե նա արդարադատության նախարարությունն է ղեկավարում, իր սեղանին պետք է ունենար այն անձանց ցուցակը, որոնք իրենց հայտարարում են քաղաքական հալածյալ: Մհեր Եղիազարյանը հայտարարում էր իր դեմ հարուցված գործում իր քաղաքական հայացքների դերակատարության մասին: Հացադուլի հայտարարման փաստը պետք է Արտակ Զեյնալյանի անմիջական հսկողության ներքո լիներ: Նա պարբերաբար ՔԿՀ-ից պետք է տեղեկանար այդ մարդու առողջության մասին: Կատարվածի առաջին պատասխանատուն Արտակ Զեյնալյանն է»:

Հիշեցնենք, որ կաշառքի համար մեղադրվող Մհեր Եղիազարյանի մահվան առնչությամբ մեկնաբանություն էր տվել արդարադատության նախարարությունը:

https://www.facebook.com/aravot.am/videos/770289800006590/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031