Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին շրջանում տարբեր մակարդակներում տեղի ունեցած շփումները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:
«Մեր դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է…Մենք իրականացնում ենք մեր միջնորդական գործառույթը բարեխղճորեն և իմ կարծիքով՝ որակով: Մենք ողջունում ենք այն քաղաքական կապերը, որոնք վերջին շրջանում եղել են Երևանի և Բաքվի միջև տարբեր մակարդակներով: Մենք լսել ենք այն կառուցողական գնահատականները, որոնք տվել են իրենք՝ մայրաքաղաքները այդ հարցով, և մենք կարծում ենք, որ դա առաջ շարժվելու ճիշտ ճանապարհն է»,- ասել է Զախարովան:
https://www.youtube.com/watch?v=EyOrefSxMbw
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ