Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի պաշտպանական խումբը հնարավոր է նորից ՍԴ դիմի՝ դիմումը հստակեցնելուց հետո

Հունվար 31,2019 15:13

Սահմանադրական դատարանը մերժել էր Քոչարյանի դիմումի հիման վրա քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործի քննությունը:

Այսօր Քոչարյանի խափանման միջոցի հետ կապված բողոքի քննությունն է, այս առնչությամբ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանին հարցրեցինք՝ ինչո՞ւ հիմնավոր չի եղել դիմումը, որ մերժվել է: Նա պատասխանեց, որ աշխատանքային որոշումը, որը հրապարակված է ՍԴ կայքում, արձանագրում է, որ դատարանները կարող են եւ պետք է մեկնաբանեն, բայց ՍԴ-ն է այն ատյանը, որ պետք է գնահատական տա. «Մի քանի հարցերի չի անդրադարձել: Կարեւոր հարցերից մեկը, որը միգուցե քննարկվի լրամշակված տարբերակով հստակեցված նորից ներկայացնելու խնդիրը, կգնահատենք հետագա ընթացքից, բայց Սահմանադրության երկրորդ գլխի եւ մնացած գլուխների միջեւ կա տարբերություն: Դատարանները, ճիշտ է, պետք է մեկնաբանեն Սահմանադրությունը, միեւնույն ժամանակ կա տարբերություն՝ ինչպես են պարտավոր մեկնաբանել երկրորդ գլուխը, այն գլուխը, որը վերաբերում է մարդու իրավունքներին եւ որոնք գործում են անմիջականորեն եւ դատարանը չպետք է փորձի ինչ-որ օրենք գտնել, որպեսզի կիրառի, այլ Սահմանադրությունն է կիրառում, անձը ունի իրավունք ակնկալել, որ երկրորդ գլխի իրավունքները կիրառվեն»:

Նա ասաց, որ փաստացիորեն իրենց դեպքում Վճռաբեկը ՍԴ-ի գործառույթ է ստանձնել, երբ մեկնաբանել է ոչ թե երկրորդ գլուխը, այլեւ այլ գլուխներ, այդ թվում՝ անձեռնմխելիության դրույթը:

Արամ Օրբելյանն ասաց, որ իրենց համար ամենակարեւոր հանգամանքն այն է, որ ՍԴ-ն իր որոշման մեջ արձանագրել է, որ ամեն դեպքում, անկախ ցանկացած հանգամանքից, վերջնական մեկնաբանող մարմինը Սահմանադրական դատարանն է: Նա ասաց, որ ՍԴ աշխատանքային որոշումից հասկացել են, որ եթե անձեռնմխելիության հարցը բերեն դատարան՝ ՍԴ-ն կքննի:

Օրբելյանը նաեւ նշեց, որ ՍԴ-ի մերժումը նրանից էր, որ տեխնիկական, իրավական նրբություններ կային, ավելի հստակ մատնանշման կարիք գուցե լինի ու հնարավոր է դա շտկվի ու նորից դիմում ներկայացնեն: Մինչ այդ պետք է քննարկեն պաշտպանական խմբով, թե դա որքանով է արդյունավետ լինելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031