Հունվարի 31-ին Ջերմուկի ավագանին անց է կացրել արտահերթ նիստ՝ կապված համայնքի բնակիչների 3000 ստորագրությունների վրա հիմնված հանրագրին հավանություն տալու որոշման հետ։ Արտահերթ նիստն անցկացնելու հանձնարարականը ուղղակիորեն իջեցվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանից Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանին՝ պահանջով, որպեսզի Ջերմուկը էկո-տնտեսական տարածք ճանաչելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ հանրագրին հավանություն տալու մասին Ջերմուկի ավագանու որոշումը վերացվի կամ փոփոխվի։ Սա ուղղակի անիրավաչափ և հակադեմոկրատական ճնշում է կառավարությունից ժողովրդավարական ինստիտուտի ու ուղիղ ժողովրդավարությամբ ընդունված որոշումների նկատմամբ։
Համայնքի ղեկավար Վարդան Հովհաննիսյանը, հիմնվելով նախարարի ու մարզպետի հանձնարարականների վրա, կազմել է որոշման նախագիծ, որին ավագանու անդամները արտահերթ նիստում ժամը 12։30 դեմ են քվեարկել և ըստ էության մերժել են նախարարի և մարզպետի հանձնարարականը։ 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված՝ «Ջերմուկ համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» N 88-Ա որոշումը մնում է անփոփոխ։
Հայկական բնապահպանականը ճակատ նախաձեռնությունը հայտարարում է, որ մենք զորավիգ ենք Ջերմուկ համայնքի բնակիչներին ու ավագանու անդամներին, հուսով ենք, որ նրանք ամուր կմնան ու կշարունակեն պաշտպանել հանրության պահանջը ներկայացնող իրենց որոշումը: Հանրությունը, այդ թվում՝ լրատվամիջոցները պետք է հետամուտ լինեն, որպեսզի քննության ենթարկվի Ջերմուկի ավագանուն նման պահանջներ ներկայացնելու իրավաչափությունը և պաշտոնական դիրքի հնարավոր չարաշահումը:
Ստորև հաղորդագրության համար հիմք հանդիսացող տեղեկությունները․
- ՀՀ տարածքային կառավարման նախարար Ս․ Պապիկյանի01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականը։ «Վայոց Ձորի մարզպետ Տ․ Սարգսյանին՝ Խնդրում եմ քննության առնել, առաջարկել Ջերմուկ համայնքի ավագանուն՝ վերացնել կամ փոփոխել վերջինիս կողմից 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը, և արդյունքների մասին հայտնել՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով»:
- Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գրությունը Ջերմուկի համայնքապետ Վ. Հովհաննիսյանին՝ «Ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի01.2019 թվականի թիվ 01/16.1/436-19 հանձնարարականի պահանջների՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 98-րդ հոդվածի դրույթներով, առաջարկում եմ ձեռնարկել միջոցներ Ջերմուկի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 18-ին ընդունված N 88-Ա որոշումը վերացնելու կամ փոփոխելու ուղղությամբ»։
- Ջերմուկի ավագանու հունվարի 31-ի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակում ֆեյսբուքում:
- Ավագանու կողմից մերժված որոշումը՝