Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկին երիտասարդ Նիկոլ Վովաեւիչ, ե՞րբ պայմանավորվեցիր Ալիեւի հետ նման հանդիպումներ ունենալ». Փոստանջյան

Հունվար 31,2019 13:25

«ՀՀ-ում շարունակվում են նախորդ իշխանությունների արատավոր ավանդույթներն Արցախյան հարցի հետ կապված: Փաշինյանն իր ուղիղ եթերում փորձում էր հիմնավորել իր անսպասելի հանդիպումը՝ նշելով, որ միանգամից չկարողացավ հանրությանը տեղեկացնել այդ մասին: Սա խոսում է այն մասին, որ նա սպասում էր արձագանքներին, ինչից հետո միայն կկարողանար հիմնավորումներ ներկայացնել»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վերջերս Դավոսում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ ոչ պաշտոնական հանդիպմանը, ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա բնորոշմամբ՝ նշյալ ոճը խոսում է խորը եւ թաքնված բանակցությունների ու պայմանավորվածությունների մասին:

«2011թ.-ին Սերժ Սարգսյանը Իլհամ Ալիեւի հետ հանդիպեց Կազանում, եւ այդ հանդիպման հայտարարության մեջ գրված չէր, որ նա պատրաստ էր տարածքներ զիջել: Այդ մասին նա հետագայում է հայտարարում՝ «Բլումբերգին» տված հարցազրույցում: Նույնը տեղի է ունենում այսօր՝ Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա պայմանավորվածություններ ունի հանդիպելու Ալիեւի հետ ինչ-որ հարթակներում, եթե այդպիսիք ստեղծվում են այլ իրադարձությունների ժամանակ, սակայն մենք այդ մասին իմանում ենք հանդիպումներից հետո միայն»,-նկատեց Զարուհի Փոստանջյանը:

Ապա համոզմունք հայտնեց. «Ստվերային գործընթաց կա…«Նախկին երիտասարդ» Նիկոլ Փաշինյանը ե՞րբ հասցրեց նման բան պայմանավորվել: Նա «երիտասարդ» ձեւակերպումից զայրանում է, դրա համար ասում եմ՝ նախկին երիտասարդ  Նիկոլ Վովաեւիչ, ե՞րբ պայմանավորվեցիր Ալիեւի հետ նման հանդիպումներ ունենալ եւ ինչո՞ւ չտեղեկացրիր այդ մասին հանրությանը: Փաշինյանը դավոսյան հանդիպման ժամանակ թշնամի պետության հետ մեկ ու կես ժամ բանակցությունների պատմություն է քննարկել, մինչդեռ ժամանակին ինքն էր բղավում, որ տեղյակ է, թե ով ինչպես է բանակցել նախորդիվ»:

Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց, որ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» մոտեցումը չի կարող քննարկման առարկա դառնալ, բայց դա Զարուհի Փոստանջյանի համար համոզիչ չէ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/1291330357682172/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031