Aravot.am կայքի ուղիղ հեռարձակմամբ այսօր ժամը 14:00-ին դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը:
Հաղորդման հյուրերն են՝ «Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիա» ՀԿ նախագահ Վահագն Համբարձումյանը եւ փաստաբանների պալատի խորհրդի անդամ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության գլխավոր տնօրեն Սեդրակ Ասատրյանը:
Հաղորդման հյուրերի հետ քննարկելու ենք օրերս շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի դրույթներից մեկը փաստաբանական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող ընկերությունների մոտ դժգոհությունն է առաջացրել:
Նախագծի քննարկվող դրույթի ընդունման արդյունքում, ինչպես վստահեցնում են շահառուները, իրենց ծառայությունների գինը կբարձրանա, եւ ոլորտում ստվերը կմեծանա, եւ այս դրույթը բացասական է ազդելու փոքր ու միջին ձեռներեցների գործունեության վրա:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը վարում է Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ