Լրահոս
Օրվա լրահոսը

Թատրոնի արդեն նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դատի է տվել մշակույթի նախարարությանը. «Հրապարակ»

Հունվար 31,2019 12:24

Խորեոգրաֆիայի պետական թատրոնում իրավիճակը շարունակում է անորոշ մնալ։ Բանն այն է, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին լրացել էր թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը։ Ուստի մշակույթի նախարարությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Լիլիթ Փալանջյանին, ում առջեւ թատրոնի դռները հունվարի 9-ին բացվեցին ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով, քանի որ նախկին տնօրենը երկրում չէր, իսկ թատրոնի դուռը փակ էր։

Թատրոնի արդեն նախկին տնօրեն Գայանե Կարապետյանը դատի է տվել մշակույթի նախարարությանը, առաջիկայում նախարարությունը կստանա դրա մասին ծանուցում։ «Դիմել եմ Աշխատանքային օրենսգրքի խախտման հիմքով, իմ հրամանի առումով իրենք սխալ են թույլ տվել, օրենքը խախտել են, իմ աշխատանքային օրով ինձ հրաման են տվել, մինչդեռ, ըստ Աշխատանքային օրենսգրքի, այդպես չպետք է լիներ։ Թող հիմա նախարարությունը գնա եւ իր անպատասխանատու, անիմաստ քայլերի համար պատասխան տա։ Ինչքան շուտ փակեն այդ նախարարությունը, այնքան լավ, որովհետեւ ոչ մեկն իր գործառույթին չի տիրապետում։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ երեւա իրենց անտեղյակությունն օրենքից, ո՞նց կարող է մի ամբողջ կառույց անտեղյակ լինել օրենքից»,- ասում է նախկին տնօրենը։

Այն, որ համաձայն նախարարության պարզաբանման, դեկտեմբերի 28-ին «Mulberry» էլեկտրոնային համակարգի միջոցով ինքը նախարարության կողմից սահմանված կարգով տեղեկացվել է իր պայմանագրի լուծման հրամանի մասին, Կարապետյանն ասում է, որ «Mulberry»-ն ծանուցման համար որպես հիմք չի ծառայում. ««Mulberry»-ի համակարգով ինքն ինձ ի՞նչ է տեղեկացրել, որ իմ աշխատանքային օրվա վերջին պահին ինձ հրաման է տվել։ Ես տնօրեն եմ եւ գոնե դա շատ լավ հասկանում եմ, որ եթե մարդուն պետք է այսօր աշխատանքից ազատեմ, ուրեմն երեկ արդեն ես կախած պետք է լինեմ հրամանը, որ այդ մարդը վաղվանից աշխատանքի մեջ չէ, եւ 3 օրում պետք է գրավոր ծանուցեմ։ Եթե ինքը՝ որպես ղեկավար, դրանից անտեղյակ է, դա ուղղակի թյուրիմացություն է»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031