Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Ես պատրաստ էի ցանկացած լուծման». «Ժողովուրդ»

Հունվար 31,2019 12:14

Նախարարների երդման արարողությունից հետո «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, որն այս կազմում միակն է, ով այլ կուսակցության անդամ է այն դեպքում, երբ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ոչ մի ուժի հետ կոալիցիա չի կազմել։

– Պարոն Զեյնալյան, Ձեր վերանշանակման առաջարկն անակնկա՞լ է եղել։

– Կդժվարանամ ասել՝ անակնկալ էր, անակնկալ չէր։ Ես պատրաստ էի ցանկացած լուծման։ Սա ծառայություն է, եւ ես պատրաստ եմ ծառայել ժողովրդին ու հանրությանը։

– Ձեզ առաջարկ եղել է վարչապետի՞ կողմից եւ համաձայնեցվել է կուսակցությա՞ն հետ։

– Դա անհատական առաջարկ է, եւ ես այն անհատապես ընդունել եմ։

– Եվ դա չի՞ խանգարում կուսակցական լինելուն։

– «Հանրապետություն» կուսակցությունը, ինչպես եւ ժողովրդի գերակշռող մեծամասնությունը ստանձնել է կառավարությանը սատարելու պատասխանատվություն։ Դա եղավ ընտրությունների արդյունքներից հետո։

– Այսինքն՝ Դուք անհատապե՞ս եք կիսում պատասխանատվությունը, թե՞ կուսակցության հետ։

– Ես անհատապես կիսում եմ, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որ նաեւ կիսում է պատասխանատվությունն ինձ հետ եւ կառավարության հետ։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031