Պայմանագիրը ստորագրել են ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը, Բելառուսի սպորտի եւ տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկը եւ Բելառուսի շախմատի ֆեդերացիայի նախագահ Անաստասիա Սորոկինան:
Այդ իրավունքը Բելառուսն ստացել է 2018 թվականին: Մրցումներն անցկացվելու են օգոստոս ամսին եւ տեւելու են երկու շաբաթ: Ակնկալվում է, որ համաշխարհային օլիմպիադային կմասնակցեն 180 երկրների շուրջ 3 հազար շախմատիստներ:
Բելառուսում են կայանալու նաեւ կանանց աշխարհի գավաթը (2020 թ.) եւ տղամարդկանց աշխարհի գավաթը (2021 թ.): Իսկ համաշխարհային օլիմպիադային զուգահեռ կայանալու է ՖԻԴԵ-ի համաժողովը, որի ընթացքում կանցկացվի նաեւ կազմակերպության նախագահի ընտրություն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ