Sputnik, Դավիթ Գալստյան. Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ՍՈՒ–30ՍՄ բազմաթիրախային կործանիչներ։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը։
«Հայաստանի Հանրապետության կողմից ռուսաստանյան ՍՈՒ–30ՍՄ ինքնաթիռների ձեռքբերման վերաբերյալ համապատասխան գործարքը ստորագրվել է», – նշված է ՊՆ–ի պատասխանում։
Նախարարությունը չի պատասխանել ինքնաթիռների քանակին և գործարքի գումարին վերաբերող հարցերին։ Գերատեսչությունից հայտնել են, որ հարցադրումները պարունակում են դասակարգված տեղեկատվություն, որոնց մի մասը կհրապարակվի գործարքի իրագործման համապատասխան փուլերում։
Հաղորդագրությունում նշվում է նաև, որ ՌԴ կողմից սպառազինությունների ձեռքբերման նպատակով 100 միլիոն դոլար վարկի շրջանակում նախատեսված ձեռքբերումները գտնվում են իրականացման փուլում։
Սու–30ՍՄ–ն ռուսական արտադրության բազմաթիրախային կործանիչ է։ Իր տեխնիկական և թռիչքային բնութագրերի շնորհիվ Սու-30ՍՄ–ն դասվում է 4++ սերնդի շարքը։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում