ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է:
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել հատվածում գետնաբուք է: Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մետր:
Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն