«Gibraltar Chess Festival 2019» շախմատի փառատոնում ընթանում է նախավերջին 9-րդ տուրը: Հրանտ Մելքումյանը սպիտակներով առավելության հասավ մրցակցի նկատմամբ եւ միավորների պաշարը հասցրեց 6,5-ի՝ հավասարվելով հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին, որը ոչ-ոքի արեց: Թե մեր շախմատիստները վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակում ինչ տեղեր են զբաղեցնում, դեռ պարզ չէ, քանի որ տուրը դեռ շարունակվում է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ