ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Տեղեկատվական ակնհայտ գրոհի ներքո, արժե ժամանակ առ ժամանակ շեշտել դրական լուրերը, որպեսզի դրանք անուշադրության չմատնվեն։ Եվ ուրեմն, այսօրվա և երեկվա լրահոսից`
Ցանկը կազմեց՝ Eduard Avetisyan-ը:
- Վարչապետի աշխատակազմից կրճատվել է 43 մեքենա։ Տարեկան կխնայվի 150-170մլն դրամ
- ԱԺ-ում կրճատվել է ծառայողական մեքենաներին տրամադրվող բենզինի չափաքանակը, որի արդյունքում կխնայվի շուրջ 35մլն դրամ։ Կկրճատվեն նաև բազմաթիվ ծառայողական մեքենաներ, որոնց արդյունքում գալիք խնայողությունները դեռևս հաշվարկվում են։
- Մենք չենք կարող քննարկել «տարածքներ՝ խաղաղության դիմաց» թեզը. վարչապետ
- Փակվել է ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» էջը, որը վտանգավոր ապատեղեկատվություն էր տարածում
- Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկ՝ 6000 աշխատատեղերով
- Հայաստանի նոր կառավարությունը մտադիր է բացահայտել հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների իրական սեփականատերերին
- «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի շուրջ 140 աշխատակիցների աշխատավարձերը 30 տոկոսով բարձրացան
- Մանկապարտեզներում աշխատավարձերը 20%-ով կբարձրանան
- Կադաստրի բոլոր աշխատակիցներն ամեն ամիս աշխատավարձի 25%-ի չափով խրախուսում են ստացել
- Եվրամիությունը դրական է վերաբերում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացմանը
- Եվրամիությունը լրացուցիչ ֆինանսական օժանդակություն կտրամադրի Հայաստանին
- 2018-ի երրորդ եռամսյակում արտասահմանյան ներդրումները 50 %-ով աճել են 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ
- Խնայում ենք բնությունը, հանրային միջոցները, մեր աչքերը. վարչապետի աշխատակազմն անցնում է թվային թղթի
- Կապիտալ ներդրումները Հայաստանում անցած տարվա հունվար-սեպտեմբերին կտրուկ աճել են
- Ինժեներական լաբորատորիաներ կբացվեն Գեղարքունիքի մարզի բոլոր դպրոցներում
- Անգելա Մերկելը փետրվարի 1-ին, դաշնային կանցլերի նստավայրում զինվորական պատիվներով կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
- Երևանի բնակիչների գաղափարների իրականացման համար բյուջեից կտրամադրվի շուրջ 500 մլն դրամ