ՀՇՖ կանոնակարգի համաձայն շախմատի Հայաստանի ազգային հավաքականների հինգ անդամներից երեքն իրենց տեղն ապահովում են ՖԻԴԵ-ի ամենաբարձր վարկանիշով, չորրորդ անդամ դառնում է տվյալ տարվա Հայաստանի չեմպիոնը, իսկ հինգերորդը՝ մարզիչների առաջարկությամբ:
ՀՇՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ տղամարդկանց ազգային հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը միակ թափուր տեղի համար առաջարկել է գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանի եւ Հայկ Մարտիրոսյանը անունները: Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել նրանց միջեւ մրցամարտ կազմակերպել, որը կկայանա փետրվարի 3-ից 7-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ