Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի բնակիչը մեղադրվում է 20 միլիոն դրամ հարկ չվճարելու համար

Հունվար 30,2019 22:25

Դիլիջան քաղաքի բնակիչ, նախկինում չդատված, 1980թ. ծնված Ա. Ս.-ն մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով («Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը, օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայանալու կամ նշված փաստաթղթերի չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով,որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»):

Նրա նկատմամբ դատավարությունը Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ, սկսվել է հունվարի 17-ին: Ա. Ս.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նրա նկատմամբ քրեական գործով մեղադրանքը պաշտպանում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

Ա. Ս.-ն մեղադրվում է այն բանում, որ հանդիսանալով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության 13-րդ բաժնում հաշվառված «ԳԻՏԻ-ՏՕՍՏՕ» ՍՊԸ տնօրենը, 2013-2014 թվականներին իրականացրել է տնտեսական գործունեություն, ՀՀ տարածք է ներմուծել ապրանքներ ու առանց համապատասխան փաստաթղթավորման իրացնել, ՀՀ-ում ձեռք է բերել ապրանքներ եւ իրացրել «ԷԴ ԸՆԴ ԶԱԿ» ՍՊԸ-ին, սակայն «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի եւ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի պահանջներին համաձայն պատասխանատու լինելով ընկերության հաշվապահական հաշվառումը կազմակերպելու, ինքնուրույն սահմանված հարկերը ճիշտ հաշվարկելու ու ժամանակին վճարելու համար, պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր գումար:

Ըստ մեղադրանքի՝ հարկեր չվճարելու նպատակով՝ նա խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ 48-րդ հոդվածի, «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջները, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում տարածքային հարկային տեսչություն չի ներկայացրել 2013-2014 թվականների շահութահարկի,2013թ. 2-րդ, 3-րդ 4-րդ, 2014թ. 1-ին եռամսյակների ավելացված արժեքի հարկի,2013թ. 2-րդ եռամսյակի շրջանառության հարկի, 2013թ. մարտ ամսից մինչեւ 2015թ. մարտ ամսվա եկամտային հարկի հաշվարկները եւ ՀՀ պետական բյուջե չի վճարել 20 միլիոն 237 հազար 690 դրամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031