Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանը բարձրացրել է Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի խափանման միջոցը ծանր հիվանդության հիմքով փոխելու հարց

Հունվար 30,2019 22:00

Մարդու իրավունքների պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի բողոքի և քրեակատարողական հիմնարկ կատարված այցի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում Դատախազությանն ուղղված գրությամբ բարձրացրել է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարց:

Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, այն է՝ թոքի պերիֆերիկ քաղցկեղ՝ 4-րդ աստիճանի, ուռուցքային ինտոքսիկացիայով:

Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ թեև առկա են օրենսդրական ոչ հստակ լուծումներ, այդ թվում՝ իրավական բաց, այդուհանդերձ անձի հիվանդություններն անհամատեղելի են նրան անազատության մեջ պահելու հետ և վտանգում են նրա խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու և կյանքի իրավունքները:

Հարկ է նշել նաև, որ դիմողի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ չմտած դատական ակտ, որը գտնվում է բողոքարկման փուլում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոք ներկայացրած անձի մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ մշտական կապի մեջ է նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031