ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության և մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Մարգարեթ Քիները բանտում հացադուլի հետևանքով մահացած Մհեր Եղիազարյանը հարցը քննարկել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս մասին հաղորդվում է ԵԱՀԿ ԽՎ թվիթերյան էջում:
«Կալանավորի անժամանակ մահը բանտում մտահոգիչ է: Այս գործի վերաբերյալ հետագա տեղեկատվությունը կարևոր է»,- ասվում է գրառման մեջ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ