«Իհարկե, մանրամասն չեն հայտարարում, թե ինչի մասին են պայմանավորվել եւ ինչպես են պայմանավորվածությունները կյանքի կոչելու, բայց իմ մտավախությունն այն է, որ մերոնք կարծես թե խաղաղություն են քարոզում եւ կոչ անում պատրաստվել խաղաղության։ Բայց չէ որ մենք միշտ էլ խաղաղ ենք եղել»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ դավոսյան անակնկալ հանդիպմանը, ասաց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը։
Նրա խոսքով. «Մենք խաղաղության հետ կապված խնդիր չունենք, պատերազմի պետք է պատրաստվենք։ Ադրբեջանն իր նախագահի մակարդակով հայտարարում է, որ իր նպատակը Երեւանը գրավելն է, ուստի մենք իրավունք չունենք հանգիստ նստելու»:
Մանրամասն` տեսանյութում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ