Այսօր Կրթութան եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում հարցին՝ քննադատությունների կիզակետում հաճախ են հանդիպում ու հիմա, երբ կառավարութան կառուցվածքի փոփոխությունները լինեն, միանգամից 3 նախարարություն միավորվի, չե՞ք կարծում, որ գուցե թերանաք, կկարողանա՞ք սպասելիքներն արդարացնել:
Նա պատասխանեց, որ ոլորտը մեծ է ու յուրաքանչյուր ուղղությամբ, երբ փորձում է օրենքին ու սահմանադրությանը համապատասխան քայլեր անել՝ բախվում է բազմաթիվ խմբերի ու շահերի, որոնք ուզում են գործել նախորդ համակարգի տրամաբանությամբ ու չհարգել օրենքը: Ըստ Հարությունյանի, աղմուկը դրա համար է շատ:
Հարցին՝ անտեղի՞ էր այդ արձագանքը, որ եղավ հոգեւորականի հետ կապված այդ պատմությունից հետո՝ Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Դեռ բազմաթիվ մարդիկ իրենց կեղծ հայտարարությունների համար պատասխանատվություն են կրելու, որովհետեւ այն սկզբնաղբյուրից, որտեղից եղավ տեղեկատվությունը, որեւէ բան չէր համապատասխանում իրականությանը:
Ավելին ասեմ, այնտեղ տարբեր մարդիկ են եղել, որոնք ականատես են եղել իմ եւ հոգեւորականի խոսակցությանը, մենք հոգեւորականի հետ ձեռքսեղմումով ենք հրաժեշտ տվել: Խնդիրը այլ բանի մեջ էր՝ դպրոցի կողմից դասապրոցեսի կազմակերպման հետ է կապված ու նրա կողմից սխալ կազմակերպման, այդ թվում նաեւ հոգեւորականի ներգրավման հետ: Այդ անհավասարակշիռ արձագանքը հոգեւորականների կողմից ցույց է տալիս, որ անկիրթները նրանց մեջ քիչ չեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
կարծեմ ուսուցիչ է այս մարդը, չէ՞… այն – ձախող – տեսակներից է, որ կարծում է թէ համայն աշխարհը իր Նախակրթարանի դաստարանն է, եւ ամէն մարդ՝ իր հլու-հնազանդ աշակերտը
շատ ցաւալի