Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում ավելացել է արտակարգ պատահարների թիվն

Հունվար 30,2019 19:33

2018 թվականին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 123.082 հեռախոսազանգ, սպասարկվել է 1.178-ը: Դրանցից արձագանքվել է 845 ահազանգի, իսկ մյուս 416-ը փոխանցվել են այլ ծառայություններ: Մնացած հեռախոսազանգերը եղել են ճանաչողական-տեղեկատվական եւ այլ բնույթի:

ԼՄՓՎ ՃԿԿ-ի տվյալներով նախորդ տարի մարզի տարածքում հաշվառված արտակարգ դեպքերի ու պատահարների թիվն ավելացել է՝ կազմելով 1.258, իսկ 2017 թվականին արձանագրվել է 969-ը:

Պատահարների արդյունքում 2017 թվականին զոհվել է 45, տուժել՝ 680 մարդ, իսկ 2018 թվականին տուժել է՝ 1.106 մարդ, զոհվել՝ 35-ը: 2018 թվականին հաշվառված նյութական վնասը կազմել է 135 մլն 20 հազար 364 դրամ. «2018թ. ընթացքում՝ 2017թ. համեմատությամբ, հաշվառված դեպքերն ավելացել են 22.9%-ով, զոհերի թիվը նվազել է 28.6%-ով, իսկ տուժածներինը՝ ավելացել է 38.5%-ով: Նյութական վնասը նվազել է 42 մլն 449 հազար 855 դրամով, այսինքն՝ 23.9%-ով:Գրանցված դեպքերից 448-ը` տեխնածին բնույթի են, որը կազմում է ընդհանուր դեպքերի 35,6%-ը»,- ասաց ԼՄՓՎ ՃԿԿ պետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա վարչության տարեկան աշխատանքը գնահատում է՝ լավ. «Լոռու մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության համակարգերում ընդգրկված մարմիններն ու Լոռու մարզային փրկարարական վարչությունը 2018 թվականին հիմնականում կատարել են իրենց վրա դրված խնդիրները»:

Խոսելով քարաթափումների մասին, ՃԿԿ պետն ասաց, որ թեեւ իրենք ունեն հաշվառված բոլոր քարաթափման տարածքները, սակայն կանխարգելել հնարավոր չէ. «Մենք չունենք համապատասխան միջոցներ, որպեսզի իրականացնենք կանխարգելիչ միջոցառումները: Մենք կարողանում ենք միայն ստուգողական քարաթափում անել, այսինքն՝ գործիքներվ, տեխնիկական միջոցներով: Բայց քարաթափումների կանխարգելումն իր մեջ նաեւ բավականին ինժեներատեխնիկական միջոցառումներ է ընդգրկում, նաեւ ցանցապատում, ուսումնասիրություններ, որոնց համար մենք համապատասխան միջոցներ եւ ուսումնասիրություններ չունենք»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031