Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին, օրերս Գյումրիում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին, թե նկատո՞ւմ է արդյոք ատելության քարոզ հայաստանյան կուսակցությունների կողմից, ասաց․ «Այո, ատելության խոսքը բավական մտահոգիչ երևույթ է ոչ միայն Հայաստանում, այլ մյուս տեղերում։ Մենք Եվրամիությունով մասնավորապես շատ մտահոգված ենք Հայաստանում ատելության խոսքի առկայությամբ։
Եվ խորհուրդ ենք տալիս Հայաստանի կառավարությանն ուսումնասիրել առկա օրենսդրությունը և փորձել հասկանալ՝ ինչպե՞ս կարելի է իրավիճակը բարելավել։ Բացի այդ, քաղհասարակությանը ևս խորհուրդ ենք տալիս ավելի ակտիվ կերպով պայքարել ատելության խոսքի դեմ»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ