Լրահոս
Օրվա լրահոսը

«2 հայի խոշտանգում են ուկրաինական բանտում». ազատամարտիկի խոսքով` Ադրբեջանի «մատը խառն» է

Հունվար 30,2019 18:30

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան առաջ այսօր մի խումբ քաղաքացիների բողոքի ցույց էր։ Նրանք դեսպանին նամակ հղեցին` պահանջով, որպեսզի հետամուտ լինեն Ուկրաինայի բանտերից մեկում պահվող Սերգեյ Կարապետյան եւ Խաչատուր Հովհաննիսյանի հանդեպ կտտանքների խնդրին։

«Ուկրաինայի իշխանություններից պահանջում ենք, որպեսզի խոշտանգումները դադարեն։ Մեր հայրենակիցները հանրային պաշտպան ունեն, որը գործին հետամուտ չէ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ցույցի կազմակերպիչներից Սարգիս Տեր-Եսայանը։ Նրա փոխանցմամբ` կտտանքների են ենթարկվում նաեւ նույն սպանության գործով կալանավորված երկու ռուսներն ու մեկ թալիշը։

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ խոշտանգումներն Ադրբեջանի իշխանությունների ձեռքի գործն են, ցույցի մասնակից, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ասաց. «Ադրբեջանի իշխանությունները սովոր են կաշառել ինչ-որ մարդկանց։ Կան այդպիսիք, որոնք աշխատում են բանտերում։ Նրանց փող են տալիս եւ հրահանգում այս կամ այն մարդկանց ճնշել ու ծեծել, աստիճանաբար սպանել, որպեսզի բանտերից դուրս չգան։ Մենք համոզված ենք դրանում»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի քաղաքներից մեկում հայերի և ադրբեջանցիների միջև վեճ էր եղել 4 տարի առաջ. Մեկ զոհ էր եղել` ադրբեջանցի։ Ըստ մամուլում առկա տեղեկությունների` վեճի առիթը ադրբեջանցիների կողմից Ջուղայի հայկական խաչքարերի եւ պատմամշակութային այլ կոթողների ոչնչացումն է եղել։ Դատավարությունը դեռ ընթանում է։

Այլ մանրամասները` տեսանյութում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031