Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ ամսաթվերի գործածության մասին

Հունվար 30,2019 17:53

 Վերջին տասնամյակներում հայերեն փաստաթղթերում ամսաթվի, տարեթվի գրության անմիօրինակություն է առաջացել: Դա նկատվում է հատկապես այն դեպքերում, երբ վերջիններս քերականորեն չեն կապվում խոսքին, օրինակ՝ ձևաթղթերում: Հանդիպում են գրության այսպիսի ձևեր՝ 15 հունվար, 2018 թ. կամ 15 հունվարի, 2018 թ. կամ 15-ը հունվարի, 2018 թ. կամ հունվար 15 2018 թ. կամ հունվարի 15 2018 թ. կամ «15» հունվար 2018 թ. կամ «15»-ը հունվար 2018 թ. կամ 15-ը հունվար 2018 թ. կամ 15/01/2018 թ. կամ 15-01-2018 կամ 15.01.2018 և այլն:

Նկատելի է, որ ամսանվան (նաև ամիսը ցույց տվող թվի) և տարեթվի միջև ստորակետ երբեմն դրվում է, երբեմն՝ ոչ, ամսվա օրը ցույց տվող թիվը հաճախ առնվում է չակերտի մեջ, թվից հետո գրվում է ը և այլն: Համեմատաբար նոր իրողություն է, որ օր-ամիս-տարի ցույց տվող թվերն իրարից առանձնացվում են թեք գծով, այլ ոչ թե միջակետով:

Այս անհարկի բազմաձևությունը վերացնելու և գրության որոշակի միօրինակություն հաստատելու նպատակով

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

1. Խոսքին քերականորեն չկապվող ամսաթվերում նախադաս թվանշանը չակերտի մեջ չառնել և գրել առանց հոդի, իսկ ամսանունը՝ թեք (սեռական) հոլովաձևով: Պահպանել ամսաթիվ-ամսանուն-տարեթիվ հերթականությունը: Այսպես՝ 15 մայիսի 2018 թ. կամ05.2019: Ամսանունը գրել փոքրատառ:

Թույլատրելի է նաև ամսանվան ուղիղ ձևով գրությունը: Օրինակ՝ 15 մայիս 2018 թ.: Շարադասության փոփոխության դեպքում ամսանունը կարող է գրվել նաև սկզբում: Օրինակ՝ մայիսի 15 2018 թ.:

2. Ամիս-ամսաթիվը և տարեթիվն իրարից ստորակետով չանջատել: Օրինակ՝ 3 հունվարի 2019 թ. կամ 2019 թ. փետրվարի 1:

3. Միայն թվերով գրվող ամիս-ամսաթվերում գործածել միջակետ և ոչ թե թեք գիծ կամ գծիկ: Օրինակ՝ գրել ոչ թե 25/01/2019 կամ 25-01-2019, այլ 01.2019:

4. «Թվական» բառի համառոտագրությունը՝ «թ.»-ն, գրել թվանշանից առանձին՝ թողնելով բացատ: Օրինակ՝ 31 հունվարի 2019 թ.: Միայն թվերով գրվող ամիս-ամսաթվերից հետո «թ.»-ն չգրել՝ համարելով ավելորդ:

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Մինչ այս հոդվածն ընթերցելը, ես ամսաթվերը ճիշտ էի գրում և մտքովս անգամ չէր անցնում գրել դրանք սխալ տարբերակներով։ Իսկ հիմա, երբ այսքան շիլափլավը կարդացի, արդեն համոզված չեմ, որ շարունակելու եմ ճիշտ գրել դրանք։ Էլ բանուգործ չունեք՞, Լեզվի կոմիտե, որ թվերի ետևից եք ընկել։ Ավելի լավ է, հայաստանյան լրագրողներին և դիկտորներին սովորեցրեք եթերում խոսել ոչ թե խոհանոցային հայերենով, այլ՝ գրագետ, ճիշտ շեշտադրումներով, որ զզվելի չլինի լսելը։ Իրենց գեղական դիկցիայի պատճառով ես վաղուց չեմ նայում հայկական ալիքներ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031