Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուշան Դոյդոյանը` ԿԳ նախարարի մասին. «Ֆեյսբուքյան ելույթն ու «լայվը» պաշտոնական ելույթ չեն»

Հունվար 30,2019 17:29

Aravot.am-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր Շուշան Դոյդոյանին խնդրեց մեկնաբանել` արդյոք ճիշտ է վարվում ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, որ խուսափելով լրագրողների` քահանայի հետ բախման միջադեպի վերաբերյալ հարցից, ասում է, թե երեկոյան մեկնաբանությունը «լայվով» կանի:

«Լայվը» ես թերություն եմ համարում եւ միշտ ասում եմ, որ ոչ թե պետք է լինի ֆեյսբուքը, հետո նոր պաշտոնական կայքում հրապարակելը իրենց մեկնաբանության, տեղեկատվության, այլ` հակառակը: Նախ պետք է կայքում հրապարակի իր պաշտոնական բացատրությունը, մեկնաբանությունը, տեղեկատվությունը, հետո նոր ֆեյսբուքում հղում անի պաշտոնական հրապարակմանը:

Ֆեյսբուքյան ելույթը եւ «լայվը» պաշտոնական ելույթ չենք կարող համարել: Մյուս կողմից էլ, եթե նախարարը ժամանակ է խնդրում, ինձ թվում է` լրագրողները պետք է հարգեն նրա խնդրանքը, որ մի քանի ժամից հետո է խոսելու այդ հարցի մասին: Բայց նաեւ կա լրագրողների` լուրի հանդեպ հեղինակային իրավունքների հարցը: Եթե կոնկրետ 1-2 լրագրող է մոտենում եւ հարց տալիս, հենց իրենք են ուզում այդ մասին գրել: Եվ երբ նախարարը բոլորի համար հրապարակում է հարցի պատասխանը, արդեն նյութի բացառիկությունը լրատվամիջոցի համար կորում է, այդտեղ տվյալ լրատվամիջոցի շահերն են ոտնահարվում»,- ասաց տիկին Դոյդոյանը:

Նա նաեւ հավելում է. «Ամեն դեպքում ես «լայվը» չեմ ընդունում, որովհետեւ դա հեշտ, իրենց համար ամենաշահեկան ձեւն է խոսելու եւ իրենց բացատրությունը տալու, ինչը անընդունելի է: Երբ այդ ամենը նախարարը փորձի պաշտոնական լեզվի փոխադրել, շատ բարդ է լինելու, որովհետեւ պետք է հիմնավորի` ինչով է պայմանավորված, օրենքի որ դրույթի հիման վրա է ինքը ինչ-որ բան արել որպես նախարար: Իսկ խոսակցական լեզվով բարի-դրացիական ինչ-որ բաներ կխոսի, կանցնի-կգնա ,եւ որեւէ մեկն իրեն հարց տալու հնարավորություն չի ունենա»:

Շուշան Դոյդոյանը փաստում է, որ պաշտոնյաների «լայվերը» պակասում են, եւ հույս է հայտնում, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղը կընկնի. «Սկզբում ամեն պատեհ-անպատեհ առիթով մտնում էին «լայվ», հարցնում էին` ո՞նց եք, հիմա զգում են, որ դա իրեն չի արդարացնում, քանի որ ամեն «լայվից» հետո այնպիսի բուռն քննարկում է ծավալվում դրա բովանդակության շուրջ, որ նախընտրում են դա չանել: Այնպես որ, շատ լավ առիթ է, որ լրագրողները հուշեն, պահանջեն, որ մամուլի ասուլիս հրավիրի ԿԳ նախարարը»:

Մեր զրուցակիցը օրինակ բերեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որը նախկինում միշտ «լայվ» էր մտնում, հիմա արդեն հասկացել է, որ դա չէ շփման ճիշտ ձեւը եւ լրագրողների հետ դեմ առ դեմ նստած` ասուլիսի ձեւաչափով պատասխանում է հարցերին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Շուշան Դոյդոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031