Լրահոս
Օրվա լրահոսը

Թիան Էրլուն. Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է

Հունվար 30,2019 17:05

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերին ու պատմականորեն ձեւավորված հարաբերություններին, որոնք գալիս են դեռեւս Մեծ մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից: Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ոլորտներում:

Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը` ուղղված երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը շարունակական կլինի:

Երկկողմ հարաբերությունների առավել սերտացման գործում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Անդրադառնալով օրենսդիր մարմնում բարեկամական խմբերի ձեւավորմանը` Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններիս փոխայցերի եւ ակտիվ համագործակցության շնորհիվ հայ-չինական հարաբերությունները կարձանագրեն զարգացման նոր արդյունքներ:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մասին` խորհրդարանի ղեկավարն այս հարցում կարեւորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը` նշելով, որ Հայաստանի համար  հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը կենսական նշանակություն ունի:

ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու առթիվ, մաղթել է բեղմնավոր աշխատանք:

Դեսպանը բարձր է գնահատել բարեկամ երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխայցերը:

Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է եւ իրենք պատրաստ են ջանքեր ներդնել խորացնելու եւ նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով:

Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` դեսպանը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Կողմերը կարեւորել են համագործակցությունը մշակութային, կրթական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում` գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջեւ գրանցված առեւտրաշրջանառության ծավալի ավելացման փաստը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031