Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Աթաբեկյանը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր. ԿԸՀ-ն մանդատ տրամադրեց

Հունվար 30,2019 16:22

Քիչ առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հունվարի 30-ի նիստի ընթացքում պատգամավորական մանդատ տրամադրեց «Իմ քայլը» դաշինքի տարածքային ցուցակով թիվ 4 ընտրատարածքում առավելագույն ձայներ հավաքած երկրորդ թեկնածուին՝ Վարդան Աթաբեկյանին:

Նշենք, որ մանդատը վայր դրած Վահագն Գրիգորյանը ռեյտինգային ընտրակարգով էր ընտրվել: Նրան ձայների թվով հաջորդում է թիվ 4 ընտրատարածքից ընտրված Վահագն Գրիգորյանը:

Այսօրվա նիստում ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց՝ ստացվել է ԱԺ նախագահի գրությունը և կցված արձանագրությունը՝ Վահագն Գրիգորյանի պատգամավորական լիազորությունները դադարեցված համարելու մասին: Ուստի սա հիմք է, որպեսզի նույն ընտրատարածքից առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածուին՝ Վարդան Աթաբեկյանին տրամադրվի պատգամավորական մանդատը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031